Գիտնականներին հաջողվել է միկրոսկոպիկ արհեստական մկաններ ստեղծել: Մոլեկուլյար մեքենաների ամբողջությունը կարող է համաձայնեցված սեղմվել ու ընդլայնվել՝ միջավայրի թթվայնության (pH) փոփոխության ազդեցության ներքո:

Ստարսբուրգի համալսարանի ֆրանսիացի գիտնականները մոլեկոլյար համակարգ են ստեղծել, որը հիմնված է ռոտաքսանի կառուցվածքի եւ ֆունկցիաների վրա: Այդ արհեստական սինթեզված մոլեկուլները ծանրաձողի տեսք ունեն, որոնց վրա շրջանակաձեւ կառուցվածք է հագցրած:

Շրջապատում ջրածնի դրական լիցքավորված իոնների քանակից կախված օղակը տեղափոխվում է «ծանրաձողի» այս կամ այն ծայրը:

Շղթայի յուրաքանչյուր տարր կարող է մեծանալ ընդամենը մեկ նանորմետր, բայց հետազոտողներին հաջողվել է այնպիսի երկար շղթա կառուցել, որ ընդհանուր արդյունքը թույլ է տալիս մինչեւ 10 միկրոմետր կրճատում: