Հայաստանը ԵՄ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր է: Այս մասին Երեւանում հայտնել է ԵՄ-ի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Խրիստեան նոյեմբերի 2-ին տեղի ունեցած Հայաստանի եւ ԵՄ-ի Խորհրդակցական խմբերի նիստի ժամանակ:

Նրա խոսքով, կողմերը մի շարք հարցերում ընդհանուր մոտեցում ունեն. «Ես համաձայն եմ այն հարցում, որ  այս տարի մի շարք ուղղություններով առաջընաց է  գրանցվել. վիզային ռեժիմի փաստաթղթերի հեշտացումը, անդամակցության շուրջ բանակցությունները արագորեն առաջ են ընթանում, լուրջ հիմքեր կան ազատ առեւտրային տարածք ստեղծելու լավատեսության համար»,-նշել է դեսպանը, ավելացնելով, որ եթե բանակցությունները  շարունակվեն նույն  արագությամբ, հաջորդ տարի նշված ուղղությունններով կլինեն փաստաթղթերի փաթեթ:

Միեւնույն ժամանակ Տրայան Խրիստեան շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Շենգենյան տարածքի քաղաքացիներին առանց վիզայի Հայաստան այցելության հնարավորության համար: «Սակայն  հարաբերությունների խորացման հնարավորությունը չի սպառվել: Մենք շատ բան ենք  արել օժանդակության համար, գործելով  «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով` Հայաստանը կարող  է առավել շատ օժանդակություն ստանալ»,-ընդգծել է ԵՄ պատվիրակության ղեկավարը: