Հայկական ԱԷԿ-ում հերթական սթրես-թեսթի արդյունքները պատրաստ կլինեն 2013-ի մայիսին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը: Թեսթի առաջին արդյունքները պետական կոմիտեին կներկայացվեն հաջորդ տարվա փետրվար-մարտին, որից հետո դրանք կտարադրվեն ԱԷՄԳ-ին եւ ԵՄ-ին:
«Հաջորդ շաբաթ մենք կառավարությանը կներկայացնենք ատոմակայանների անվտանգության ապահովման նոր ընթացակարգի մասին որոշման նախագիծը: Հայաստանը, ինչպես ատոմակայան ունեցող բոլոր երկրները, «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության խնդրին»,-ասաց Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ում սթրես-թեսթերի անցկացումն սկսվել է դեռեւս 2011-ին: Ավելի վաղ նշվել էր, որ թեսթը կավարտվի 2012-ի վերջին, իսկ այդ ժամկետի հետաձգումը կրում է ընթացակարգային բնույթ:
«Այժմ բոլոր փաստաթղթերը պատրաստ են եւ մենք ակնկալում ենք աշխատանքն ավարտել նշված ժամկետներում»,-ամփոփեց նա:




























