Մեծամորի ԱԷԿ-ում անվտանգության մի շարք միջոցառումներ են անցկացվել: Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետկոմիտեի պետ Աշոտ Մարտիրոսյանը, հաջողվել է ապացուցել դիզելային գեներատորների համար էքստերն սառեցման ջրավազանների անհրաժեշտության բացակայությունը: «Սեւջուր» եւ «Լճակ» պոմպերը ջրի բավարար քանակություն են ապահովում կայանի տարածքում սառեցման համար» ,-բացատրեց Ա. Մարտիրոսյանը: Ինչի արդյունքում ռեակտորի միջուկի սեյսմիկ վնասման ռիսկը նվազում է 25%-ով: Բացի այդ, խողովակների համար երեք նոր ամորտիզատորների տեղադրումը սեյսմիկ ռիսկը նվազեցրել է 2%-ով: Առաջին էներգաբլոկի ջրային ռեզերվուարի պատերի ամրացումը սեյսմիկ վտանգը նվազեցրել է 6%-ով:
ՄԱԳԱՏԷ-ի կողմից այս տարվա օգոստոսին ներկայացված Հայաստանի մասին հաշվետվության համաձայն` ԱԷԿ-ում արտակարգ իրավիճակի պարագայում ռիսկի խումբը կազմում է 95,7 հազ. մարդ: Այդուհանդերձ, ձեռնարկված միջոցառումները նկատելիորեն նվազացրել են հնարավոր ռիսկերը:
Ինչպես Ա. Մարտիրոսյանը նշել էր լրագրողների հետ զրույցում, Հայաստանի հարեւանների պահանջը` Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի դադարեցման մասին, համոզիչ չի թվում: Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը համադրելի է Չեխիայում եւ Սոլովակիայում նմանտիպ օբյեկտների անվտանգության հետ:




























