Ամերիկայի հայ ազգային կոմիտեն վերջերս հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկին չի աջակցի:
Ինչպես հաղորդում է «The Fresno Bee»-ն, Միթ Ռոմնիի անտարբերությունը հայկական հարցի նկատմամբ, ինչպես նաեւ նրա բիզնես մոտեցումը ցույց են տալիս, որ նա վտանգավոր ընտրություն կարող է լինել այդ տեսակետից:
Ինչ վերաբերում է Բարաք Օբամային, նրա կողմից էլ հայ համայնքին պատճառած հիասթափությունը մեծ է եղել: Նա հիշեցրել էր, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ իր հայացքները չեն փոխվել, սակայն համարձակությունը չէր բավարարել հիշեցնելու համար, թե ինչպես էին այդ հայացքները: Եթե Ռոմինին հիմա հայտարարի Հայոց ցեղասպանության ճանաչմանն իր աջակցության մասին, դա նրա կողմից հուսահատ քայլ կլինի` ձայներ շահելու համար: Եթե Օբաման այսօր կատարի իր խոստումը, նա կերաշխավորի առնվազն մեկ հայի ձայն /հոդվածի հեղինակի-խմբ/, եւ քանի որ յուրաքանչյուր ձայն կարեւոր է, ապա նրան չէր խանագարի վերջապես ճիշտ քայլ կատարել:





























