Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Ադրբեջանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է, որ երկրում  8 լրագրողներ եւ 3 իրավապաշտպաններ բանտում են գտնվում, սահմանափակ է խոսքի ազատությունը, բայց միեւնույն ժամանակ երկրում  ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվում է  Համացանցի կառավարման համաժողով (IGF):

Նոյեմբերի 6-9-ը ՄԱԿ-ի հովանու ներքո Համացանցի կառավարման համաժողովի ընթացքում կքննարկվեն համացանցի ոլորտում պետական քաղաքականության հարցեր` մարդկային զարգացման ապահովման  նպատակով, հաղորդում է contact.az-ը:

HRW-ի պատրաստած 10-էջանոց փաստաթղթում նշված է, որ  լրագրողները եւ իրավապաշտպաններն Ադրբեջանում  ձերբակալվում եւ հետապնդվում են  իրենց գործունեության համար: Կազմակերպությունը ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Բան Կի Մունին կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հիշեցնել մարդու իրավունքների պահպանման իր պարտականությունները: