«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 5-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409 դրամ: Եռօրյա ընդմիջումից հետո վերջապես բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարքներ են տեղի ունեցել:

Ինչպես եւ սպասվում էր՝ դոլարը զգալիորեն ամրապնդել է դիրքերը՝ հոկտեմբերի 30-ի համեմատ բարձրանալով 0,89 %-ով կամ 2,62 դրամով: Սակայն առեւտրային նստաշրջանի վերջում դոլարը կորցրել է արժեքի մեջ՝ առաջարկվելով 408 դրամով: Առավել հավանական է, որ այսօրվա փոխարժեքային  ցատկը կարճաժամկետ բնույթ է կրում: 

Բորսայում այսօր վաճառվել է ընդամենը 100 հազ. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 406,5 դրամ, վաճառքինը՝ 409 դրամ:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր զգալիորեն ամրապնդվել է եւ եվրոյի, եւ մյուս արժույթների նկատմամբ՝ Հունաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռեւս անորոշ են: Մեկ եվրոյի փոխարժեքը նվազել է մինչեւ 1,2774 դոլար:

Ռուսաստանի միջբանկային շուկայում եւս դոլարը բարձրացել է՝ 1 դոլարը գնանշվում է 31,6676 ռուբլի: