Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյեյի շրջանում ծովի մեջ հայտնաբերվել է ծանր վիրավորված ծովային կրիա։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի մի զբոսաշրջիկ նավով զբոսնելու ժամանակ նկատել է մարմնի մեջ նիզակով խոցված կրիա։ Ուկրաինացին անմիջապես պոկել երկաթյա նիզակի մի մասը եւ կրիայի մասին հայտնել առափնյա անվտանգության ուժերին, որոնք էլ կրիային հատուկ նավակով ափ են հանել եւ տեղափոխել բուժման։
Կրիան անմիջապես հասցրել են Ծովային կրիաների ուսումնասիրության եւ պահպանման կենտրոն, որտեղ 70 սմ երկարություն եւ 55 կգ քաշ ունեցող կրիային բուժման են վերցրել։ Պարզվել է, որ արձակված նիզակը վնասել է նրա թոքերը։




























