Թե արդյոնք ուժի մե՞ջ է կոալիցիոն հուշագիրը, պետք է հարցնել Գագիկ Ծառուկյանին: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է  Ազգային Ժողովի պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ  Հովհաննես Մարգարյանը` պատասխանելով այն հարցին, թե արդոք ուժի մեջ է մնացել կոալիցիոն նախկին հուշագիրը, որը ներառում է նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի աջակցության դրույթը:

Նախկին հուշագիրը ստորագրվել էր ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ: Այնուհանդերձ, թե ում կաջակցի ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, դեռեւս պարզ չէ:

«Ներկայումս կոալիցիայի դե-ֆակտո անդամ են մնացել երկուսը` Հանրապետական կուսակցությունը եւ «Օրինաց երկիրը»: Իսկ թե ինչ դիրքորոշում կունենա  Գագիկ Ծառուկյանը, նա ինքը շուտով կասի, քանի որ մինչեւ նախագահական ընտրություններ շատ քիչ  ժամանակ է մնացել»,-ասել է Մարգարյանը:

Հիշեցնենք, որ  Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013 թ-ի փետրվարին: «Օրինաց երկիրը» հաստատել է նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին առաջկցելու իր մտրադրությունը: