Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի 2 օրից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արա Սիմոնյանը:

Շինարարության սկզբի վերաբերյալ սկզբունքային համաձայնություն ձեռք է բերվել հոկտեմբերի 22-25-ին՝ Երեւանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ընթացքում:

Նշենք, որ Արաքս գետի վրա պետք է կառուցվի 2 ՀԷԿ-ից բաղկացած կասկադ, որից մեկը կպատկանի Հայաստանին (Մեղրիի ՀԷԿ-ը), մյուսը՝ Իրանին (Ղարաչինարի ՀԷԿ-ը): Ընդ որում՝ հայկական կայանը հանդիսանալու է գլխամասային հանգույց (շարքում առաջինն է): Այն արտադրելու է տարեկան 180 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ներդրումների ընդհանուր արժեքը գերազանցում է 300 մլն դոլարը։ Ֆինանսավորումն ամբողջապես իրականացնում է իրանական կողմը, որն էլ պատրաստակամություն է հայտնել գնել արտադրվող ողջ էլեկտրաէներգիան: