Բավական դինամիկ քաղաքական ժամանակահատված ենք թեւակոխում եւ մեկ ամսվա ընթացքում ի հայտ կգան նախագահի հայտ ներկայացրած թեկնծունրեը: Սակայն «Ժաառանգությունը» արդեն ներկայացրել է իր թեկնածուին, քանի որ կապված չէ արտաքին խաղացողներից: Այս մասին այսօր` նոյեմբերի 7-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին` Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այդ ուղղությամբ ցանկացած քայլ, որը կատարվում է, ողջունելի է, թեպետ այն խորհրդակցությունները, որը կատարում են նախագահը եւ վարչապետը,դեռեւս կոռուպցիայի դեմ պայքար չեն, այլ քայլեր են, որոնք կարող են հիմք հանդիսանալ այդ պայքարի համար կամ PR լինել նախագահական ընտրություններից առաջ:
Արմեն Մարտիրոսյանը առաջարկում է ստեղծել կռուպցիայի դեմ պայքարի մեկ մարմին, որտեղ ընդգրկված կլինի նաեւ ընդդիմությունը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























