Իրանում հունվարի 23-ի առավոտյան գծերից դուրս է եկել Մեշհեդ-Թեհրան ուղեւորատար գնացքը:
Վթարը, ինչպես հայտնում է İranpressnews գործակալությունը, տեղի է ունեցել Ջոգտայ քաղաքի «Ազադվեր» կայարանի մոտակայքում՝ ժամը 10-ի սահմաններում:
Վթարի հետեւանքով, ըստ Ջոգտայի նահանգապետի, զոհվել է 8 մարդ, 12-ը ստացել են ծանր վնասվածքներ: Վթարի պատճառները դեռ ճշտվում են, գործի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:




























