Դատաիրավական համակարգում անցկացվող ԵՄ բարեփոխումները որակական նոր մակարդակի են հասել: Այս հարցում Եվրամիությունը շարունակում է Հայաստանի գլխավոր գործընկերը մնալ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Եթե 1-2 տարի առաջ Հայաստանում ասեին, որ 5 րոպեում հնարավոր է իրավաբանական անձ գրանցել, ծիծաղ կհարուցեր, բայց մենք առաջընթաց ունենք: Էլեկտրոնային համակարգին անցնելը քաղաքացիներին թույլ է տալիս գրանցվել՝ առանց թղթաբանական քաշքշուկի, աշխատավայրից դուրս չգալով: Այո, իհարկե, դա մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը, բայց մենք այդ ուղղությամբ էլ ենք աշխատում՝ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով», - հայտարարել է Թովմասյանը:
Նրա խոսքով, եթե հաշվի առնենք, որ ԵՄ կողմից հատկացված շուրջ 60 մլն եվրոյի զգալի մասը տրամադրվում է դատաիրավական ոլորտում բարեփոխումներին, կարելի է հասկանալ, թե որքան կարեւոր են հենց այդ ոլորտի բարեփոխումները: Նախարարը նաեւ վստահություն է հայտնել, որ Հայաստանում մոտ ապագայում դատաիրավական համակարգի միանգամայն նոր մակարդակ կլինի:





























