Ֆրանսիահայ պատմաբաններ Ռայմոնդ Հ. Գեւորգյանի եւ Փոլ Փաբուջյանի «Հայերն Օսմանյան կայսրությունում 1915-ից առաջ» համատեղ աշխատությունը Ֆրանսիայում լույս տեսնելուց 20 տարի հետո հրատարակվել է Թուրքիայում։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, թուրքերենով հրատարակված աշխատության մեջ մանրամասն ներկայացվում են մոտ հայերով բնակեցված 2900 բնակավայրերը (վիլայեթներ, քաղաքներ, գավառներ, գյուղեր) հայ հոգեւորականների կազմած բնակչության վիճակագրական տվյալներով, մոտ 1000 լուսանկարներով։
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը շատ էր ցանկանում այդ գիրքը վերահրատարակել Թուրքիայում։





























