Հայաստանում գրում են միայն գինիների եզակի տեսակների մասին, այն դեպքում, երբ երկրում 8 հազար տեսակ գոյություն ունի: Այդ մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին հայտնել է «Արենի» գինու փառատոնի հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը՝ ելույթ ունենալով  Հայաստանում գինու ազգային տոնի առիթով: Ըստ նրա՝ հայկական գինու ոչ բավականաչափ գովազդումը խանգարում է նույնիսկ հենց  Հայաստանում դրա տարածմանը:

Ինչպես նշել է Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտի առաջատար փորձագետ Կարո Հակոբյանը, ոչ հետին դեր է խաղում նաեւ գինու սերտիֆիկացումը, որին Հայաստանում ոչ բոլորն են հետեւում: Հայաստանում գինու եւ կոնյակի բնագավառում ISO սերտիֆիկացում անցել են միայն 2-3 ձեռնարկություններ:  «Սերտիֆիկացումն անհրաժեշտ է նաեւ արտադրության որակի համար: Միջազգայնորեն ճանաչված սերտիֆիկատի  առկայության դեպքում քո արտադրանքն արդեն կասկածի ենթակա չի լինի», – հավելել է Կ. Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում միակ կառույցը, որը իրավասու է ԵՄ արտահանելու համար անհրաժեշտ VI 1 որակի սերտիֆիկատ տալ, Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտն է: