Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Սայաթ-նովա թաղամասի 8-րդ շենքի թիվ 14 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 7-ին, ժամը 14.51-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հայտնաբերել են Գ. Խաչատրյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Տեղադրություն




























