«Ամերիա» ՓԲԸ-ի կատարած հետազոտությունը հանգեցրել է հետաքրքիր բացահայտումների. պարզվում է, որ Երեւանում արագ սպառման ապրանքների վրա ամսական ծախսվում է մոտ 40 մլրդ դրամ, ընդ որում, մեկ շնչին բաժին է ընկնում միջին հաշվով 37371 դրամ, որից 26,9 հազ. դրամ՝ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների համար, 4,8 հազ դրամ՝ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի համար, իսկ 5,6 հազ. դրամ՝ կենցաղային ապրանքների համար:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Ամերիա» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից, հետազոտության արդյունքում պարզվել է, որ 250-500 հազար դրամ ամսական բյուջե ունեցող ընտանիքի ծախսն արագ սպառման ապրանքների գծով գերազանցում է 100-250 հազար դրամ եկամուտ ունեցող ընտանիքի ծախսը մոտ 55 %-ով, իսկ 500 հազար դրամ եւ ավելի եկամուտ ունեցող ընտանիքների ծախսը գերազանցում է 250-500 հազար դրամ եկամուտ ունեցող ընտանիքի ծախսը շուրջ 49%-ով:





























