Ներգաղթյալներով լի Գլենդելում կրկին, չնայած դիտորդների եւ պաշտոնատար անձանց տվյալներին, ընտրատեղամասերում նոյեմբերի 6-ի քվեարկության ընթացքում թեկնածուի օգտին քարոզչություն անելու եւ ընտրողներին վախեցնելու մասին խոսակցություններ են պտտվում:
Անկախ դիտորդները, ինչպեսեւ պետական մարմինների ներկայացուցիչները, պատմել են, որ քվեաթերթիկները տեղափոխելիս ոչ ոք չի օգնել, գրում է «Glendale News-Press»-ը:
Ինչպես գրում է թերթը, սովորաբար աչալրջորեն վերահսկվում են հատկապես երկու տեղամասեր, իսկ մեղադրանքները հիմնականում առաջադրվում են ամերիկահայերի խմբերին:
Ավելի ուշ թերթը հայտնել է միջադեպի մասին, որին մասնակցել են դեմոկրատներին ներկայացնող ընկերության փաստաբանը եւ թեկնածու Գրեգ Գրիգորյանի շտաբի անդամը:
Ոստիկանությունը լուր էր ստացել փաստաբանից, որ տեղամասերից մեկում քարոզչություն է տարվել եւ տեղի է ունեցել հարձակում: Իսկ Գրիգորյանի ներկայացուցիչն էլ հայտարարել էր, որ փաստաբանն անձամբ է բռնել իր ձեռքը եւ դա գրանցել է տեսախցիկը: Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, փաստաբանն արդեն տեղամասում չի եղել: Ավելի ուշ նա հայտարարել է, որ կբողոքի: Գլենդելի ոստիկանությունը հայտնել է, որ կզբաղվի միջադեպի հետաքննությամբ:





























