Սիրիայի հայկական համայնքին հումանիտար օգնություն տանող ինքնաթիռը, ըստ նախնական համաձայնության, վայրէջք է կատարել Թուրքիայի տարածքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին չվերթը իրականացնող AIR Armenia ավիաընկերությունից:
Թուրքական կողմից հետ ունեցած պայմանավորվածության համաձայն` եթե ավիաընկերությունը ցանկանում է իր օդանավն անցնի Թուրքիայի օդային տարածքով, ապա պետք է վայրէջք կատարի Թուրքիայի օդանավակայաններից մեկում, որտեղ կիրականացվի բեռի վերազննում: Ավիաընկերությունը տվել է իր համաձայնությունը եւ ի սկզբանե իր թռիչքային պլանում նախատեսած է եղել օդանավակայնում վայրէջք կատարելը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Երեւան-Հալեպ չվերթն իրականացնող հայկական ինքնաթիռը նախնական պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 15-ին եւս վայրէջք է կատարել թուրքական Էրզրում քաղաքում:





























