Ամբողջ աշխարհում հայտնի հայ դաշնակահար Տիգրանը (Տիգրան Համասյան) կփայլի London Jazz Festival-ում: Նրա վերջին ալբոմը` The Fable-ը մեծ հաջողություն է ունեցել դաշնամուրի վրա կատարված սոլո կոմպոզիցիաների շնորհիվ: Տիգրանի վիրտուոզ կատարմանը լրացվում են երգեցողության եւ բզզոցի ձայները: Տիգրանի բոլոր երեք ալբոմներից հատկապես այս մեկն է կրել Հայաստանի միջին դարերի ազդեցությունը:
Սակայն, այնուհանդերձ, հաջողությունը գլխապտույտ չի առաջացրել երկիտասարդ երաժշտի մոտ: Theartsdesk.com –ի հետ հարցազրույցի ժամանակ դաշնակահարը պատմել է Գյումրիում իր ծանր մանկության մասին, երկրաշարժի,Խորհրդային միության փլուզումից հետո մութ ու ցուրտ տարիների մասին: «Երբ լույսը տալիս էին, փոքր քույրս, անսովորությունից սկսում էր լացել»,-հիշում է Տիգրանը: Որպեսզի նա եւ իր քույրը արժանի կրթություն ստանան, Համասյանների ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել: Արդյունքը տեսանելի է. հաղթանակներ` աշխարհի խոշորագույն փառատոններում եւ հեղինակավոր մրցանակներ: Առաջին ալբոմը ձայնագրվել է Լոս Անջելեսում եւ թողարկվել է 2006 թ-ին Ֆրանսիական Nocturne Records ձայնագրման ընկերության կողմից:
Նույն հարցազրույցում Տիգրանը նշել է, որ բարձր է գնահատում Ջիվան Գասպարյանի դուդուկի վրա «բարդ» ոճի կատարումները: Հայկական ժամանակակից երաժշտությունհը նրան վհատեցնում է: «Հայկական երաժշտական գործիքները լսվում են մի քանի երգերում, սակայն այդ ամենը իսկական աղբ է »,-ասում է Տիգրանը:





























