Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրման են պատրաստում համաձայնագիր՝ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մասին:
Այսօրվա դրությամբ միասնական ՀՕՊ համակարգ ունեն միայն Ռուսաստանն ու Բելառուսը: Համանման համաձայնագիր է պատրաստվում Հայաստանի հետ, սակայն այդ համակարգը միավորվածի կարգավիճակ կունենա, ոչ թե միասնականի, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը ընդհանուր սահման չունեն: Այդ մասին ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 6-ի կարգադրությունում, որը տեղակայված է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Ինչպես տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ղազախստանի հետ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին կառավարության առաջարկին: Ղազախստանի հետ բանացելու են պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները:
Ռուսաստանը մտադիր է ապագայում ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագրեր ստորագրել Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի հետ: Ավելի վաղ դադարեցվել էր Կենտրոնական-Ասիական տարածաշրջանում միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագրի ստորագրման աշխատանքը՝ այդ հարցի շուրջ Ուզբեկստանի հետ բարդ բանակցությունների պատճառով:





























