ԱՄՆ-ի 113-րդ Կոնգրեսի կազմում, որը մասնակիորեն ընտրվել է նոյեմբերի 6-ին, իր ստեղծման պահից` 1789թ-ից առաջին անգամ կունենա ռեկորդային թվով կին անդամներ` 20 հոգի: Ընդ որում՝ առաջին անգամ Սենատ է անցել բացահայտ լեսբուհի` Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թամմի Բոլդուինը, ով ընտրվել է Վիսկոնսին նահանգից:

Նա նաեւ առաջին բացահայտ լեսբուհին, ով ընտրվել է ԱՄՆ-ի Սենատի ներկայացուցիչների պալատում: 50-ամյա Բոլդուինը հանդիսանում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման կողմնակիցը` ընդունելով երկու պետությունների գոյությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

2013 թ-ից սկսած, յուրաքանչյուր 5-րդ սենատորը կին կլինի: Ընտրությունների արդյունքում Կոնգրես են անցել դեմոկրատական կուսակցությունից Թամմի Բոլդուինը (Վիսկոնսին նահանգ), Հայդի Հայթքամպը (Հյուսիսային Դակոտա), Մազի Հիրոնոն (Հավայան նահանգ) եւ Էլիզաբեթ Ուորոնը(Մասաչուսեթս), հաղորդում է Lenta.ru-ն:

Հանրապետականից նոր սենատոր են դարձել Դեբ Ֆիշերը (Նեբրասկա նահանգ): Դեմոկրատներից գործող 6 սենատոր կանայք վերընտրվել են նոյեմբերի 6-ին:

2012 թ-ին Սենատի կազմում էին 17 կին: