FAO-ի պարենամթերքի գների ինդեքսը 2012 թ-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, նվազել է 1 տոկոսով եւ այս տարվա առաջին 10 ամսիների ընթացքում պարենամթերքի գները միջին հաշվով 8 տոկոսով ցածր են եղել 2011 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Անկումը տեղի է ունեցել հացաբույսերի, բուսական եւ կենդանական յուղի միջազգային գների մվազման հետեւանքով, որոնք հավասարակշռել են կաթնամթերքի եւ շաքարավազի բարձր գները, ասվում է FAO-ի մամուլի կանտրոնի հաղորդագրության մեջ:
Միեւնույն ժամանակ «FAO-ի պարենամթերային կանխատեսումներում», շուկաներում տիրող իրավիճակների հաշվետվություններում, որը հրապարակվում է տարին երկու անգամ, նշվում է, որ համաշխարահային գների անկումը եւ փոխադրումների արժեքը, ինչպես նաեւ գնվող հացահատիկի զանգվածի նվազումը կարող է հանգեցնել 2012 թ-ի արտահանման համաշխարհային արժեքի համընդհանուր իջեցման:
Պարենամթերքի համաշխարհային ծախսերը, կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում 2012 թ-ին պետք է կազմեն 1,14 տրլն դոլար, ինչը 10 տոկոսով քիչ է անցյալ տարվա ռեկորդային մակարդակից:





























