PKK-ի դեմ պայքարում Ադրբեջանի «Ազգային վերածնունդ շարժում» կուսակցության նախագահ Ֆարեջ Գուլիեւի առաջարկը զարմացրել է նաեւ թուրքական մամուլին։
Թուրքական Anadolu գործակալության թղթակցի հետ զրույցում ադրբեջանցի պատգամավոր Ֆարաջ Գուլիեւը PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) դեմ պայքարում Թուրքիային առաջարկել է ադրբեջանցի զինվորների համագործակցությունը։ «Ինչո՞ւ մենք համատեղ զինուժ չենք ստեղծում եւ միասին պայքարում PKK-ի դեմ։ Իհարկե, Թուրքիան բավականաչափ ուժ ունի PKK-ի դեմ պայքարելու, սակայն միասին պայքարը կամրացնի մեր համագործակցությունը»,-ասել է Գուլիեւը։
Ադրբեջանցի պատգամավորը, մոռանալով որ ժամանակին Ղարաբաղի պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորների կողքին հայերի դեմ կռված թուրքերը ծանր հարվածներ ստացած ուղղակ փախան Արցախից, հայտարարել է, թե մի օր Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում թուրք զինվորները կարող են մասնակցել պատերազմին։




























