«Հրապարակը» գրում է. «Ըստ ՀՀԿ մեր աղբյուրների` Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել ԲՀԿ հայտարարությանը. գտնում է, որ ԱՊՀ, առավել եւս՝ Հարավային Կովկասի երկրների համար դեռ վաղ է խորհրդարանական կառավարման անցնելը:
Նման առաջարկ նրան արվել է դեռ 2008-ին` սեփական թիմակիցների կողմից, ելնելով Վրաստանի փորձից: Այդ ժամանակ եւս նա կտրուկ մերժել է այդ մոտեցումը` ասելով, որ դա երկար տարիների աշխատանք եւ փոփոխությունների հենք է պահանջում:
Ինչ վերաբերում է սահմանադրական մյուս փոփոխությանը, որով նոր փոխվարչապետների պաշտոններ են սահմանվում, ապա՝ «դա այլ բան է. պահանջում է Սահմանադրության ընդամենը մեկ տողի փոփոխություն», ուստի իշխանությունը պատրաստ է գնալ դրան»:





























