Քաղաքական քննարկումներ սկսելու վերաբերյալ կուսակցությունների հայտարարությունները՝ նախընտրական քայլ են, որը ինչ-որ ձեւ է՝  իր շուրջը քաղաքական ուժերին կոնսիլիդացնելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը, կառավարման խորհրդարանական մոդելը նոր գաղափարներ չեն, դա նաեւ իրենց ծրագրային դրույթն էր: «Հիմա չգիտես՝  ինչ պատեհ առիթ կամ մտքի փայլատակում է, որ որոշեցին այսօր նորից խոսել դրա մասին: Նախընտրական քայլ է:  Սա մի ինչ-որ ձեւ է իրենց շուրջ քաղաքական ուժերին կոնսիլիդացնելու: Նա , ով առաջարկել է, առաջատար ուժ է դառնում, եւ ստացվում է, որ նախագահական ընտրություններին նոր դաշինք է ձեւավորվում»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նա ափսոսում է, որ հիմա այս ողբալի վիճակում գտնվելով ընկել ենք ինտրիգների ետեւից: «Պետք է ազգովի հասկանանք, որ այս երկիրը կարող ենք կորցնել:  Դրանք ընդամենը քաղաքական ինտրիգներ են»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւս նշեց, որ կուսակցությունների կողմից առաջ քաշվող գաղափարները նոր չեն, աշխարհում վաղուց գոյություն ունեն: Նա կարծում է, որ խորհրդարանը իր դերը պետք է կատարի, նախագահը՝ իր, եւ պետք է հնարավորություն ստեղծլն զսպաշապիկների մեխանիզմների գործելուն, ոչ թե երկիրը փորձադաշտ դարձնենլ Նրա համար զարմանալի է, որ նախկինում քննադատում էին,թե ինչ խորհրդարան ունեն, իսկ այսօր ցանկանում են անցնել կառավարման խորհրդարանական համակարգին: Մկրտիչ Մինասյանը նշեց, որ նախընտրական շրջան է, եւ յուրաքանչյուր կուսակցություն իր քարոզչության ռազմավարություննն է մշակում, եւ եթե ԱԺ-ի թվով երկրորդ կուսակցությունը որոշել է, որ իր քաղաքական կոնսուլտացիաները  օգտագործել  իր ռազմավարության մեջ՝ որոշակի ուժեր համախմբվելու համար:

Նշենք, որ օրերս քաղաքական քննարկումներ սկսելու մասին հայտարարությամբ հանդես են եկել ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, նրանք առաջարկում են քննարկել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումը, կառավարման խորհրդարանական համակարգը եւ այլ հարցեր:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am