Հարավկովկասյան երկաթուղում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ:

ՀԿԵ մամուլի ծառայությունից հայտնում են, թե «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով՝ Վլադիմիր Իվանի Լյոգկին նշանակվել է ֆիրմային-տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետի տեղակալի պաշտոնում:

Մի քանի օր վաղ Եվգենի Ալեքսանդրի Լադոշան նշանակվել է նյութատեխնոլոգիական մատակարարման տնօրինության պետի պաշտոնում:

Եվգենի Ալեքսանդրի Լադոշան ծնվել է 07.05.1967 թ. Բրյանսկի մարզի Ունեչա քաղաքում: 1998 թ. ավարտել է Ռուսաստանի տրանսպորտի պետական բաց տեխնիկական համալսարանը:

Երկաթուղու համակարգում աշխատանքը սկսել 1982 թ.՝ որպես ջերմաքարշի մեքենավարի օգնական: Մինչ «ՀԿԵ» ՓԲԸ-ում նշանակումը զբաղեցրել է «ՌԵ» ԲԲԸ մասնաճյուղի քարշակային շարժակազմի վերանորոգման մոսկովյան տնօրինության նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարման համակարգման սեկտորի պետի պաշտոնը:

Նշանակումները պամանավորված են տվյալ ուղղություններում աշխատանքների ակտիվացման եւ արտադրական գործընթացների օպտիլալացման անհրաժեշտությամբ: