Աստղագետները Չիլիում VLT տելեսկոպով ուսումնասիրել են Կենտավրոսի համաստեղությունում «բոժոժի» նմանվող մոլորակային ամպամածությունը եւ պարզել, թե ինչպես կարող էին նման օբյեկտներն առաջանալ:

Սանտյագոյում տեղակայված Եվրոպական հարավային աստղադիտարանի աշխատակից Անրի Բոֆինը եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են ամպամածության սպեկտրը եւ փորձել են գտնել լուսատուին: Ուղեծրի պարամետրերը եւ ամպամածության ճառագայթման սպեկտրն օգնել է աստղագետներին առանձանցնել լուսատուի զանգվածն ու նրա մի քանի յուրահատկություններ:

Ի զարմանս հետազոտողների` ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ համակարգը կազմված է ոչ թե մեկ կարմիր հսկայից եւ սպիտակ գաճաճից, այլ երկու  սպիտակ գաճաճներից: Գիտնականների հաշվարկներով`  նրանցից մեկն ուղիղ  երկու անգամ թեթեւ է Արեգակից, մյուսը գրեթե հավասար է Արագակին  իր զանգվածով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գիտնականները ենթադրում են, որ գաճաճներից մեկը «գողացել է» մյուսի մատերիան: Գաճաճների գրավիտացիոն  փոպխազդեցուոյւնը հանգեցրել է  նրան, որ շիկացած գազը կուտակվել է սֆերայի կառուցվածքում, որը հնարավոր է տեսնել տելեսկոպով: