Վրաստանի նախկին ՆԳ  նախարար Բաչո Ախալայային պահում են այն նույն բանտում, որտեղ ծագած սկանդալը  հանգեցրեց նրա պաշտոնանկությանը:

Ախալայային տեղափոխել են Գլդանի բանտի №8 ժամանակավոր մեկուսարան: Նախկին նախարարի գործով դատական նիստը նշանակված է  դեկտեմբերի 25-ին:

Հիշեցնենք, որ Ախալայային մեղադրանք է առաջադրվել  պաշտոնական լիազորությունների գերազանցման համար: Նոյեմբերի  9 –ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նախկին նախարարի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը: