Ֆրանսիական Սեվրանի քաղաքապետ Ստեֆան Գատինիոնը հացադուլ է անում Ֆրանսիայի խորհրդարանի շենքի մոտ: Քաղաքապետը հանդես է գալիս իր տեղական վարչակազմի բյուջետային դոտացիան մեծացնելու պահանջով:
Իր բողոքի ակցիան քաղաքապետն սկսել է նոյեմբերի 9-ին` խփելով իր վրանը Բուրբոնյան պալատի առջեւ: Նոյեմբերի 13-ին պատգամավորները պետք է քվեարկությամբ հաստատեն դոտացիաների չափերը:
Նոյեմբերի 10 –ին հացադուլ հայտարարած քաղաքապետի հետ է հանդիպել ՆԳ նախարար Մանուել Վալսը, ով քաղաքապետին զորակցություն է հայտնել, գրում է NEWSru.com-ը:
Գատինիոնը պահանջումէ կրկնապատկել քաղաքային զարգացման համար նախատեսված 50 մլն եվրոն, ինչպես նաեւ ավելացնել քաղաքային համերաշխության համար տրվող դոտացիան` 120 մլն եվրոյից հասցնելով 180 մլնի, այլապես նրա քաղաքը կսնանկանա:





























