Նոյեմբերի 10-ին, Երեւան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ին, Ղազանչի գյուղի մոտ շրջված Երեւանից Ստամբուլ մեկնող «Մերսեդես Բենց» մակնիշի DNT 450 համարանիշի ավտոբուսի վթարից տուժած եւ Շիրակի մարզի հիվանդանոցներ տեղափոխված 23 տուժածներից 8-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին NEWS.am-Շիրակի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետարանի առողջապահության վարչության պետ  Հովհաննես Հովհաննիսյանը, հավելելով, որ հիվանդանոցներում գտնվող մյուս տուժածների վիճակը բավարար է, եւ առաջիկայում նրանք եւս դուրս կգրվեն. «Վիճակները բավարար է, ծայրահեղ ծանր տուժածներ այս պահին չունենք»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 10-ին, ժամը 14.10-ի սամաններում Երեւանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երեւան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ Ղազանչի գյուղի տարածքում  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել: Մեկ մարդ զոհվել է, եւս 23 ուղեւորներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել ն Շիրակի մարզի հիվանդանոցներ:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ: