ՀՀԿ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 12-ին Երեւանում մեկնարկել են Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունները, որին մասնակցում են Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա», Ղազախստանի Ժողովրդադեմոկրատական «Նուր Օթան» կուսակցությունների պատվիրակությունները, Բելառուսի խորհրդարանի, ինչպես նաեւ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ներկայացուցիչներ, իսկ որպես դիտորդներ՝ ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության, Արցախի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Խորհրդակցությունները կավարտվեն նոյեմբերի 13-ին:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ միջկուսակցական խորհրդակցությունների նպատակն է ԱՊՀ երկրների կուսակցությունների միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված նոր միջկուսակցական պլատֆորմի մշակումը, կուսակցաշինության գործում փորձի փոխանակումը, ԱՊՀ երկրներում դեմոկրատական գործընթացների հետ կապված հարցերի քննարկումը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների քաղաքական գործիչների եւ ուժերի հետագա համագործակցության համար լրացուցիչ հնարավորություների ստեղծումը:
Նշենք, որ նման օրակարգով միջկուսակցական հաջորդ խորհրդակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում:





























