2013 թ. Հայաստանում կստեղծվեն 10 հազ. նոր աշխատատեղեր: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցմանը (հարցը վերաբերում էր նրան, թե քանի աշխատատեղ կստեղծվի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության արդյունքում):

Վ. Գաբրիելյանն ասաց, որ 10 հազարը տնտեսությունում ստեղծվելիք աշխատատեղերի ընդհանուր թիվն է, սակայն ներկայում հնարավոր չէ ճշտորեն գնահատել, թե որ ճյուղերում կլինեն այդ աշխատատեղերը: