Հայաստանն անմասն չի մնա Սիրիայում ստեղծված իրավիճակի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Փարիզում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ֆրանսիական «Ֆիգարո» ամսագրին տված հարցազրույցում:
Անդրադառնալով Սիրիայում առկա հակամարտությանը, ՀՀ նախագահը նշել է, որ դժվարությունները, որոնց բախվում է սիրիայի ժողովուրդը, չեն կարող անտարբեր թողնել հայերին, հաշվի առնելով որ այդ երկում հայկական մեծ համայնք կա:
Բացի այդ, ըստ Սեր Սարգսյանի, շատ դեպքերում շնորհիվ Սիրիայի, Ցեղասպանությունից մազապուրծ հայերը կարողացել են մեկնել այլ երկրներ:
«Քաղաքացիական պատերազմը բարդ փորձություն է ցանկացած երկրի համար: Այդուհանդերձ, այստեղ չկան պատրաստի որոշումներ: Դժվար է ասել, թե որքանով արտաքին միջամտությունը կարող է օգտակար, կամ հակառակը՝ ոչ արդյունավետ լինել:
Դեղատոմսերը, որոնք աշխատում են այլ հանգամանքներում, կարող են հանգեցնել ողբերգական հետեւանքների Սիրիայում եւ արդյունքում անուղղելի փոփոխությունների տարածաշրջանի ժողովրդագրական լանդշաֆտում: Հայաստանի հանրապետությունը կանի հնարավորը, որպեսզի նպաստի Սիրիայում խաղաղության պահպանմանը եւ հայ համայնքի կայուն եւ կենսունակ ներկայությանը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:





























