Նոյեմբերի 13-ին Կրասնոյարսկի դատարանը բավարարել է ֆիզիկոս Վալենտին Դանիլովին վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: 2001թ. նա ՀԴԲ-ի կողմից ձերբակալվել էր պետական գաղտնիքի հրապարակման կասկածանքով եւ 2004թ. դատապարտվել էր 14 տարվա գաղութի: Այնուհետեւ բանտարկության ժամկետը կրճատել էին մեկ տարով: 

Դանիլովը կազատվի 10 օրից: Մինչեւ պատժաչափի ավարտը դատապարտված ֆիզիկոսին մնացել է 3 տարի 2 ամիս եւ 11 օր:

Ինչպես գրում է «gazeta. ru»-ն, Կրասնոյարսկի ջերմաֆիզիկական կենտրոնի նախկին ղեկավար պրոֆեսոր Վալենտին Դանիլովը մեղադրվում էր չինական կողմի պատվերով Երկրի արհեստական արբանյակների վրա տիեզերական տարածության ազդեցության մոդելավորման ստենդ պատրաստելու գործով: 

Չնայած որ Դանիլովի գյուտի գաղտնիության արգելքը հանվել էր դատից  8 տարի առաջ, ՀԴԲ-ի շրջանային վարչությունը ֆիզիկոսին մեղադրել էր Չինաստանի օգտին լրտեսության մեջ, իսկ համալսարանը Դանիլովին 466 հազար ռուբլի յուրացնելու մեղադրանք էր ներկայացրել: