2012թ. դեկտեմբերի 1-ից փոփոխություններ կկատարվեն «ՀԿԵ» ՓԲԸ ուղեւորափոխադրումների համակարգում ուղեվարձի վերադարձման կարգի վերաբերյալ, ըստ որոնց՝

  • գնացքի մեկնումից առաջ՝ 120 ժամից ոչ ուշ, տոմսի վերադարձման դեպքում ուղեւորին վերադարձվում է տոմսի արժեքն առանց պահումների,
  • գնացքի մեկնումից առաջ՝ 24 ժամից  մինչեւ 120 ժամը, տոմսի վերադարձի դեպքում  ուղեւորին  վերադարձվում է տոմսի արժեքի 85%-ը,
  • գնացքի մեկնումից առաջ՝ 2 ժամից մինչեւ 24 ժամը, տոմսի վերադարձի  դեպքում  ուղեւորին վերադարձվում է տոմսի արժեքի 75%-ը,
  • գնացքի մեկնումից 2 ժամ առաջ տոմսերը վերադարձման ենթակա չեն,
  • տոմսերի վերադարձի դեպքում ուղեւորին ամբողջությամբ վերադարձվում է լրացուցիչ ծառայությունների՝ այդ թվում սպիտակեղենի արժեքն ու ապահովավճարը:

Տոմսերի վերադարձի դեպքում ուղեւորին չի վերադարձվում այն գնելու ժամանակ ծառայության դիմաց գանձված 600 դրամը:

Էլեկտրոնային տոմսերի արժեքը չի ներառում 600 դրամ տոմսի ձեւակերպման ծառայության գումարը: Առցանց գնված տոմսերի ուղեւարձի վերադարձը իրականացվում է «ՀԿԵ» ՓԲԸ տոմսարկղերում կանխիկ գումարով:

ՀԿԵ-ն հետեւողական աշխատանքներ է տանում ուղեւորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղեւորների սպասարկման որակը, ինչպես նաեւ աճում է գնացքների արագությունը: