ՀՀ Ազգային Ժողովը 73 կողմ, 9 դեմ եւ 17 ձեռնպահ ձայներով այսօր՝ նոյեմբերի 13-ին ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը: Նշենք, որ այդ օրինագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 32,5 հազարից բարձրացնել մինչեւ 35 հազ դրամ:

ԱԺ-ն ընդունեց նաեւ «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով զինծառայողներն ու նրանց հավասարեցված անձինք պետք է եկամտահարկ վճարեն:

Քվեարկությամբ հաստատվեցին նաեւ «Դատական օրենսգրքում» եւ «Դատախազության մասին» օրենքում, «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:

Բացի զբոսաշրջության մասին օրինագծից, որը քվեարկվեց առաջին ընթերցմամբ, մյուս օրինագծերը հաստատվեցին երկրորդ ընթերցմամբ: