Արագածոտնի մարզի Մելիք գյուղի մերձակայքում նոր պոչամբարի կառուցումն անթույլատրելի է: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Պոչամբարի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը տեղակաված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում: Պոչամբարի կառուցումն իրականացնում է «Մեգո Գոլդ» ընկերությունը:
Ըստ Լ. Խաչատրյանի՝ տեղանքն ունի բարձր սեյսմիկ ակտիվություն, իսկ նախկին պոչամբարը բազմիցս վթարի է ենթարկվել՝ վնասելով գյուղի խմելու ջրի աղբյուրները: Նրա տեղեկացմամբ՝ Մելիք գյուղի բնակիչները դեմ են պոչամբարի կառուցմանը:
Նշենք, որ պոչամբարը կառուցվում է Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործելու նպատակով:





























