Չնայած տարին նախընտրական է, սակայն կառավարության կողմից խորհրդարանին ներկայացրած 2013 թ. բյուջեի նախագիծը նախընտրական չէ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ բյուջեում չկան պոպուլիզմի, ամբոխավարության տարրեր, այնինչ ըննդիմության ելույթներն ունեն նախընտրական ուղղվածություն: «Ընդդիմությունը քննադատում է, կառավարությունն աշխատում է: Սա մեր երազանքների բյուջե չէ, մեր երազանքներն ու ցանկությունները հեռու են գնում, բայց սա իրատեսական բյուջե է»,- ասաց Է. Շարմազանովը:

ՀՀԿ անդամը նաեւ հավելեց, որ այնպիսի կախարդական փայտիկ չկա, որ թույլ տա լուծել բոլոր խնդիրները: