«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 14-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407,20 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,52%-ով կամ 2,11 կետով: Հայկական ֆինանսական շուկայի համար սա բավական կտրուկ տատանում է: Ընդ որում՝ առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն առաջարկվել է նույնիսկ 407 դրամից ավելի էժան:

Բորսայում այսօր վաճառվել է 2,64 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի վաճառքի փոխարժեքն իջել է մինչեւ 408 դրամ՝ երեկվա 409 դրամի համեմատ: Դոլարը գնվում է 405 կամ 406 դրամով, հազվադեպ՝ 407 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն փոքր ին չ ամրապնդվել է՝ Եվրամիության խոստումները Հունաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առթիվ դրական են ազդել եվրոյի փոխարժեքի վրա: Եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 1,274 դոլար:

Ռուսաստանի Կենտրոնական բանկը այսօր փոքր-ինչ բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 31,7267 ռուբլի: