Մի շարք պանիր արտադրող ընկերություններ դիմել են ՀՀ կառավարությանը՝ դժգոհություն հայտնելով այն պանրագործարաններից, որոնք խախտում են արտադրության պայմանները եւ փորձում խուսափել պատասխանատվությունից:
«Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի, թույլ չենք տալու, որ առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի մեր տներում, որեւէ ճնշում մեր վրա չի ազդելու»,- կառավարության նիստում հայտարարեց Տ. Սարգսյանը: Նա նաեւ նշեց, որ որոշ արտադրողներ պարզապես փորձում են խեղաթյուրել իրավիճակը եւ հանձնարարեց համապատասխան ծառայության ներկայացուցչին՝ մամուլին պարզաբանումներ տալ:





























