Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Ադրբեջանին խորհուրդ է տվել հասնել հեռացող գնացքի հետեւից։ Նոյեմբերի 15-ին կայացած մամուլին ասուլիսի ժամանակ Ադրբեջանի «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ նախաձեռնության մասին հարցին պատասխանելով նա նշել է, թե տպավորություն է ստեղծվում, որ այդ հայտարարության հեղինակները տեղեկացվածության մակարդակը դեռեւս 90-ականներում է։
Նախարարի խոսքով, 1995-ից անցել է 17 տարի, գնացքն արդեն մեկնել է, բայց Ադրբեջանում ոմանք մնացել են հարթակին։ «Կարծում եմ, պետք է ձգտել հասնել հեռացող գնացքին։ Միջազգային հանրությունն արդեն առաջ է քաշել «Ճանապարհային քարտեզ», որը ներկայացվել է Կազանում եւ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներին», - հիշեցրել է Էդվարդ Նալբանդյանը։ Նա նշել է, որ դեռեւ Դովիլում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները կողմերին կոչ են արել բանակցային սեղանին դրված առաջարկներն ընդունելու։
«Կազանում չհաջողվեց առաջընթաց արձանագրել, քանի որ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկները։ Չեմ կարծում, որ ադրբեջանական կողմի գաղափարը կարող է լուրջ լինել, հատկապես, երբ խոսքը 17-ամյա վաղեմության քարտեզի մասին է», - նշել է նախարարը։ Նա կոչ է արել ավելի իրատեսական եւ միջազգային հանրության դիրքորոշմանը ներդաշնակ լինել։





























