Հայաստանի կառավարության նպատակը երկիրն արտաքին ռիսկերից եւ ցնցումներից ապահովագրելն է, ինչն ստիպում է 2013թ. հավասարակշռված եւ իրատեսական բյուջե ներկայացնել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ամփոփելով «2013թ. բյուջեի մասին» օրինագծի քննարկումները:
«Արդարացի դժգոհություններ են հնչում, եւ մենք միշտ պատրաստ ենք քննարկել օրինագծի բարելավման 60 առաջարկները, որոնք ներկայացրել են խորհրդարանական քաղաքական ուժերը»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ առաջարկների թվում կան այնպիսիները, որոնք կընդունվեն
««2013թ. բյուջեի մասին» օրինագիծը արմատական բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, եւ դա նրա հիմնական առաքելությունն է:Մենք պարտավորվում ենք արմատական բարեփոխումներ իրականացնել: Վստահ եմ, շատ քննադատներ, ազնիվ մղումներից ելնելով, հանդես են գալիս առաջարկներով, որոնք բարեկեցիկ երկրում ապրելու նպատակ են հետապնդում: Եվ մենք շնորհակալ ենք այդ քննադատության համար», - նշել է Սարգսյանը:
Վարչապետը անդրադարձել է նաեւ այն հարցերին, որոնք կարող են ստեղծել այդ հիմքը ՝ նպաստել տնտեսության, գյուղատնտեսության, սոցիալական ոլորտի, կոռուպցիայի դեմ պայքարի, գիտության ֆինանսավորման աճին: «Մենք քաջ գիտակցում ենք, որ ընդդիմությունը պետք է սուր քննադատի կառավարությանը, իսկ մենք պետք է զերծ մնանք սուր պատասխաններից: Սակայն մենք պետք է հանդուրժողականության եզրեր գտնենք, քանի որ առաջին հերթին դրա համար ենք պատասխանատու: Մենք շատ ուշադիր կուսումնասիրենք առաջարկներն ու դիտողությունները եւ կփորձենք հաշվի առնել դրանք»:




























