Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2012 թ. 9 ամսում կազմել է  5.9 մլրդ կվտժ՝ 2011 թ. 9 ամսվա 5.5 մլրդ կվտժ-ի համեմատ: Աճը կազմում է 8%: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ներկայացնելով էներգետիկայի ոլորտի հաշվետվությունը:

Էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարի 9ամսում եղել է 4 մլրդ կվտժ, այս տարի՝ 4.4 մլրդ կվտժ: Էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները 9 ամսվա կտրվածքով գրեթե չեն փոխվել՝ մոտ 1.3 մլրդ խոր.մետր:

Տարեկան կտրվածքով սպասվում է էլեկտրաէներգիայի եւ արտադրության, եւ արտահանման աճ: Այսպես՝ ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կանխատեսման՝ կարտադրվի 8.1 մլրդ կվտժ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 10%-ով: Իսկ արտահանումը կկազմի 1.8 մլրդ կվտժ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով մոտ 18%-ով:

Կտրուկ աճել են նաեւ բնական գազի ներկրման ծավալները: Սպասվում է, որ տարեկան կտրվածքով կներմուծվի 2.5 մլրդ խոր. մետր գազ՝ նախորդ տարվա 2 մլրդ խոր. մետրի համեմատ: Աճաը կազմում է մոտ 20%: