Հայտնի է դարձել երեկ` նոյեմբերի 15-ին, ժամը 14.51-ի սահմաններում Դավիթաշենի կամրջից ցած նետված անձի ինքնությունը: NEWS.am-ին Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ինքնասպանություն կատարած անձը  Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 144 տան բնակիչ  21-ամյա Տիգրան Քեչյանն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին  Դավթաշենի կամրջից մարդ է նետվել: Դեպքի վայրում են գտնվել ԱԻ արձագանքման խումբը եւ «1-02», «1-03» ծառայությունների աշխատակիցները: Դեպքի վայրում հայտնաբերվել էր 20-25 տարեկան անձը չպարզված երիտասարդի դիակ: