«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության հանդիպումները մարզերում ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածու Գագիկ Ծառուկյանով։

Նոյեմբերի 16-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նիաժամանակ նշելով, որ կուսակցությունում այդ հարցով որոշում դեռ չկա, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը։

«Ամփոփելով ժողովրդի հետ հանդիպումների արդյունքները, նաեւ կուսակցության մարզային կառույցներում տեղի ունեցած հանդիպումները, պետք է ասել, որ ամենուր կարծիք էր հնչում նախագահական ընտրություններում մեր կուսակցության՝՝ սեփական թեկնածուով մասնակցելու անհրաժեշտության մասին։

Սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղխորհուրդը շարունակում է քննարկումները եւ դիրքորոշումների վերջնական ճշգրտումից հետո կհրապարակվի ընտրություններում մեր կուսակցության մասնակցության ձեւաչափը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Որոշման ժամկետները Նաիրա Զոհրաբյանը չհստակեցրեց. «Առաջիկայում»։