ՀՀԿ-ի հետ կոալիցիոն գործընկերությունը չի խանգարում «Օրինաց երկիր» կուսակցությանը որոշ հարցերի վերաբերյալ քննարկումներ ունենալ այլ քաղաքական ուժերի հետ։ Նոյեմբերի 16-ին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է «Օրինակ երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Նրա խոսքով, իրենց համար ընդունելի է «Բարգավաճ Հայաստան» - «Օրինաց երկիր» հանդիպումների ձեւաչափը. «Սա քաղաքական մշակույթ է, որը պետք է խորացնել»։
Հեղինե Բիշարյանը հրաժարվել է անձնական կարծիք հայտնել այդ հանդիպման մասին՝ նկատելով, որ դրա արդյունքները կքննարկվեն «Օրինաց երկրի» Քաղխորհրդի այսօրվա նիստում։ Դրանից հետո կուսակցությունը կհայտնի իր դիրքորոշումը։
Բիշարյանը նաեւ հիշեցրեց, որ 2011թ. հայտարարության համաձայն՝ ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» եւ ԲՀԿ-ն 2013թ. նախագահական ընտրություններում պետք է սատարեն գործող նախագահի թեկնածությունը։




























