Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ նրա կինը՝ Լիբբին, պտղատու ծառեր են տնկել Երեւանում ԱՄՆ դեսպանատան տարածքում: «Գարնան գալուն պես մենք հույս ունենք, որ բերք կունենանք»,-Facebook-ի իր էջում գրել է Հեֆերնը, խորհուրդ հարցնելով, թե ինչպես խնամեն ծառերը:
Նշենք, որ դեսպան Հեֆերնը ակտիվ մասնակցություն է ունենում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ակցիաներին: Այսպես, սեպտեմբերին դեսպանատունը, Let’s do it բնապահպանական շարժման հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ «Հազդանի ձորն աղբից մաքրելու ակցիա էր նախաձեռնել:





























