Լեւոն Տեր-Պետրոսյանն է որոշելու՝ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը ունենալու է թեկնածու, թե ոչ: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով,  ինքն այն մարդկանցից չէ, որ ոգեւորված է միասնական թեկնածուի գաղափարով: «Ես այն մարդկանցից եմ, ով կողմ է քաղաքական մրցակցությանը: Բայց բոլոր տեսակի սցենարները չի կարելի բացառել: Նույնիսկ, ասեմ ձեզ, որ կարող է Սերժ Սարգսյանն էլ չառաջադրվի»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Լրագրողները հիշեցրեցին, որ ՀԱԿ վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ հաջորդ հանրահավաքը կլինի, երբ երկրում արտահերթ իրավիճակ ստեղծվի եւ հարցրեցին, թե  ՀԱԿ-ի չորս ակտիվիստների նկատմամբ  դատավճիռը արտահերթ հանրհավաքի առիթ չէ՞: «Ճիշտ եք, եւ հիմա այդ հարցը մեզ մոտ քննարկվում է: Մեն կարծում էինք, որ բոլոր դեպքերում, այս իշխաանուններն այլ վճիռ կկայացնեին»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am