«Ազատ դեմոկրատները» լինելով դաշտի վառ արտահայտված լիբերալ ճակատ՝ պետք է քննարկի նախագահական ընտրություններում կին թեկնածուի առաջադրման հարցը: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ ավելացրեց, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է: «Ազատ դեմոկրատները» դեռ քննարկում է նախագահական ընտրություններում Անուշ Սեդրակյանի թեկնածությունը առաջադրելու հարցը։ Ասուլիսին հրավիրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց, որ խիստ դրական է վերբերում նախագահական ընտրություններում կին թեկնածուի առաջադրման հնարավորությանը: Անուշ Սեդրակյանը նշեց, որ իր համար խիստ մտահոգիչ է, որ նախընտրական փուլի մեկնարկում քննարկումներից բացարձակ դուրս եւ մղվել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները:
«Ես կուզեի այս թեկնածուների մրցավազքում անձնավորուից դուրս գայինք եւ ներկայացնեինք մեր քաղաքական ծրագերը»,- ասաց Անուշ Սեդրակյանը: Արտակ Դավթյանն էլ համաձայնեց, որ ընդդիմությունը պետք է ներկայացնի ծրագիր եւ առաջարկներ, թե այդ խնդիրները ինչ միջոցներով են լուծվելու:




























